12 Մայիսի 2011, 416 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 221-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«221. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
նախարարություն 184 4 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 89 4 1
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ`
Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ 60 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 60 2 -
Միգրացիոն պետական ծառայություն 35 1 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 35 1 -» :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: