Վարչապետի որոշումներ

12 Մայիսի 2011, 413 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 368-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 2-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին>> N 368-Ա որոշման մեջ <<Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին>> բառերով: