Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2011, 403 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ի N 862 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 862 որոշմամբ հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) խորհրդի կազմը «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի քարտուղար)» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ», «Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» և «Գ. Հայրապետյան - ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ (համաձայնությամբ)».
2) «Ա. Կարապետյան» բառերը փոխարինել «Ա. Միրզախանյան» բառերով: