10 Մայիսի 2011, 402 - Ա
Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻ ԵՎ Ռ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված առողջ ապրելակերպի և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ համաշխարհային նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հան-րապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի օգնական Ռ. Մելքոնյանի՝ 2011 թվականի ապրիլի 27-29-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ եռօրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: