Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2011, 407 - Ա

Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով և 3-րդ կետով`
Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն։