Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2011, 398 - Ա

Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Գ. ՔԱՄԱԼՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՄԽՈՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության բաժնի պետ Գ. Քամալյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Կ. Մխոյանին 2011 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների շինարարական գործունեության համագործակցության միջկառավարական խորհրդի 31-րդ նիստին մասնակցելու համար:
2. Վ. Վարդանյանի, Գ. Քամալյանի և Կ. Մխոյանի՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: