Վարչապետի որոշումներ

5 Մայիսի 2011, 394 - Ա

ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի խորհրդի 44-րդ նիստը և ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող խորհրդի 17-րդ նիստը 2011 թվականի հունիսի 1-2-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել նիստերի անցկացման ծրագրերը և ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել նիստի մասնակիցներին Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի անվճար տրամադրումը և նրանց սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած ցուցակների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստերի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, սուրճի ընդմիջումների, դահլիճի վարձակալության, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, թարգմանչական ծառայությունների, գրենական պիտույքների և տպագրական աշխատանքների հետ կապված ծախսերը՝ 13048000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: