Վարչապետի որոշումներ

4 Մայիսի 2011, 389 - Ա

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՍՍԵՆԻ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2011 թվականի մայիսի 10-13-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին ծրագրային բյուջետավորման իրականացման գործընթացում» երկկողմանի և «Հարավային Կովկասում տնտեսության խթանումը» տարածաշրջանային ծրագրերի շրջա-նակներում աշխատանքային-ծանուցողական այցին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Սաֆարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։