4 Մայիսի 2011, 387 - Ա
Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին 2011 թվականի մայիսի 7-15-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի երրորդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Երիցյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի ազգային զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: