4 Մայիսի 2011, 386 - Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 792-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի «Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 526-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 792-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ U. Մանաuարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Ա. Ոսկանյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»: