Վարչապետի որոշումներ

2 Մայիսի 2011, 377 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով`
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանին պարգևատրել պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Այլ վարձատրություններ» հոդվածով: