Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2005, 881 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`

Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

 Ռ. Կարապետյան - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

 Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

 Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 Գ. Գագյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ

 Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

 Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ

 Ա. Ազնավուրյան- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետի պաշտոնակատար

 Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երրորդ քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 821-Ա որոշումը: