Վարչապետի որոշումներ

14 Նոյեմբերի 2005, 880 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 571-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N 1626-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կանոնադրության 28-րդ և 44-րդ կետերի պահանջներից`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 25-ի «Թ. Բաբայանին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կառավարիչ նշանակելու մասին» N 571-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման վերնագրում և որոշման մեջ «կառավարիչ» բառը փոխարինել «տնօրեն» բառով: