27 Ապրիլի 2011, 352 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմում Մեսրոպ աբեղա Ա. Պարսամյանի փոխարեն ընդգրկել Արսեն սարկավագ Զոհրաբյանին: Այդ կապակցությամբ «Մեսրոպ աբեղա Ա. Պարսամյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ» բառերը փոխարինել «Արսեն սարկավագ Զոհրաբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով: