Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2011, 357 - Ա

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ, Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆԻ՝ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև 2011-2015 թվականների համար մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» ծրագիրն ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետի տեղակալ Ա. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի մամլո խոսնակ Ա. Թովմասյանի՝ 2011 թվականի ապրիլի 20-22-ը Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի, Ա. Հարությունյանի և Ա. Թովմասյանի՝ Ռումինիայի Հանրապետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռումինիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: