Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2011, 356 - Ա

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻ` ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Վրաստանի սոցիալական աջակցության և կենսաթոշակային համակարգերի համար պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպելու և երկու երկրների միջև այս ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանի՝ 2011 թվականի ապրիլի 18-20-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։