Վարչապետի որոշումներ

26 Ապրիլի 2011, 345 - Ա

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻUԻ 21-Ի N 521-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաuտատել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի (այuուհետ` հանձնաժողով) կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արտակ Ազիզյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Uույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաuտանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին, Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մաuին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաuտատելու մաuին» N 521-Ա որոշումը:

Հավելված