11 Նոյեմբերի 2005, 869 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ և գիտության ու մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար Սուրեն Տիգրանի Զոլյանին խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: