21 Ապրիլի 2011, 330 - Ա
ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաuտատված կարգի 12-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 8-րդ կետի`
1. Հաuտատել Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի (այuուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ–նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող Արմեն Ղևոնդյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Սերգեյ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
3. Uույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
4. Հանձնաժողովի նախագահին`
1) գումարել Հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի աշխատանքային նիստը երեք ամսվա ընթացքում.
2) բանակցություններ սկսել բելառուսական կողմի հետ հանձնաժողովի անդրանիկ նիստը 2011 թվականին անցկացնելու վերաբերյալ: