21 Ապրիլի 2011, 331 - Ա
Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԵՎ Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ԲՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի և Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Է. Բարսեղյանի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Վարդանյանի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ. Հակոբյանի` 2011 թվականի ապրիլի 11-13-ը Բրեստ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Է. Բարսեղյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բրեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: