21 Ապրիլի 2011, 333 - Ա
Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻ` ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված փորձի փոխանակում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանի` 2011 թվականի ապրիլի 11-15-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Համաշխարհային բանկի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։