9 Նոյեմբերի 2005, 864 - Ա
Լ. ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Սահակյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Գ. Մանասյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար
Կ. Վարդանյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության պետ
Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ
Լ. Մովսիսյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն
Հ. Հակոբյան - ՀՀ ժողովրդական նկարիչ
Մ. Սուխանովա - դուստրը
Ս. Փիլոսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
ա) Լ. Բաժբեուկ-Մելիքյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: