21 Ապրիլի 2011, 341 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների ներքին գործերի նախարարների «Կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարին ուղղված տարածաշրջանային ջանքերի առաջընթացը» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի ապրիլի 13-15-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Հ. Պողոսյանի՝ Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: