14 Ապրիլի 2011, 324 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 892-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու և նրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստա-տելու մասին» N 892-Ա որոշման 1-ին կետով հաստատված` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել
«Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար», «Տ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերը` «Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար», «Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար» բառերը` «Հ. Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարար», «Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը` «Կ. Մինասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ», «Ֆ. Փիրումյան - «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն» բառերը` «Ա. Կարախանյան - «Հյուսիս-հարավ ճանապար-
հային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով.
2) «Ե. Զախարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կա-դաստրի պետական կոմիտեի նախագահ» բառերից հետո կազմը լրացնել «Ն. Երիցյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով: