Վարչապետի որոշումներ

11 Ապրիլի 2011, 313 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» և «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցված տարածքների հետ կապված խնդիրները բազմակողմանի ուսումնասիրելու և մասնագիտական լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Հավելված