Վարչապետի որոշումներ

8 Ապրիլի 2011, 303 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ 2011-2012 ԹՎԱ¬ԿԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒ¬ԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2011 թվականի ապրիլի 4-9-ը ՆԱՏՕ-ի պատվիրակության (4 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2010 թվականի գնահատման, ինչպես նաև 2011-2012 թվականների փաստաթղթի քննարկման նպատակով ՆԱՏՕ-ի պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 811000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կկատարվեն հյուրերի կողմից: