8 Ապրիլի 2011, 307 - Ա
Գ. ՏԻԳՐԱՆՅԱՆԻ՝ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Նիդերլանդների Թագավորության և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև քրեական գործի վարույթի անհրաժեշտությունից բխող գործնական հանդիպմանը մասնակցելու և տեղեկատվություն փոխանակելու, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում քննվող քրեական գործի նյութերին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննվող գործերով վարչության դատախազ Գ. Տիգրանյանի՝ 2011 թվականի ապրիլի 3-10-ը Ամստերդամ (Նիդերլանդների Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: