Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2005, 900 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ_ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երևան քաղաքի հուշարձան-շենքերի պահպանության խնդիրները կանոնակարգելու նպատակով՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ մշակել և սահմանված կարգով 2006 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պատմամշակութային հուշարձանների արժեքի գնահատման և դրանց վնասվածության չափի որոշման կարգը:

2. Երևանի քաղաքապետին՝

ա) Երևան քաղաքի 2006 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում և Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել հետևյալ աշխատանքների կատարումը՝

Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակում,

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի՝ Երևանի առավել վտանգավոր (քայքայված և ավե—րման եզրին գտնվող) հուշարձան-շենքերի տեխնիկական վիճակի հետազոտում,

պետության կողմից պահպանվող հուշարձանների վրա հուշատախտակների տեղադրում,

բ) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման գործընթացում, նախօրոք մշակված նախագծանախահաշվարկային փաստաթղթերի հիման վրա, նախատեսել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Երևան քաղաքի հուշարձան-շենքերի վերանորոգման և վերականգնման աշխատանքների կատարման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023