Վարչապետի որոշումներ

8 Ապրիլի 2011, 305 - Ա

Հ. ԹԱՇՉՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հ. Թաշչյանին 2011 թվականի ապրիլի 11-13-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)` Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի տնտեսական քաղաքականության համադրման և վերահսկման հարցերով տեղակալ Ա. Մոհամմադիի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի` Թեհրան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար։
2. Հ. Թաշչյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հ. Թաշչյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։