Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2011, 293 - Ա

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի ընթացքում գարնանացան գարու արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2000 տոննա էլիտար և առաջին վերարտադրության գարնանացան գարու և 63 տոննա եգիպտացորենի սերմացուի սորտերի ընտրության, պայմանագրերի կնքման և Հայաստանի Հանրապետություն ներկրման գործընթացները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանի՝ 2011 թվականի մարտի 5-26-ը Ուկրաինա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Գալստյանի՝ Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։