Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2011, 291 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 757-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի և Եվրոպական հարևանության ու գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 30-ի N 812 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 757-Ա որոշման 1-ին կետում «Ներսես Երիցյանին» բառերը փոխարինել «Տիգրան Դավթյանին» բառերով: