Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2011, 286 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Ն. Գիլաուրիի միջև 2011 թվականի փետրվարի 16-ին կայացած հանդիպման արձանագրությունից բխող հանձնարարությունների կատարումն ապահովելու նպատակով 2011 թվականի մարտի 24-25-ը պատվիրակության` համաձայն հավելվածի, Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ա. Ավետիսյանինը, Գ. Գրիգորյանինը և Ա. Ղահրամանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Ա. Հովսեփյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.
2) Կ. Բադալյանի և Հ. Համբարձումյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխանաբար «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի միջազգային փոխադրողների միության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հավելված