Վարչապետի որոշումներ

1 Ապրիլի 2011, 268 - Ա

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին 2011 թվականի ապրիլի 4-8-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի բարձրագույն կրթության հարցերի ղեկավար հանձնաժողովի և կրթության հարցերի ղեկավար կոմիտեի նիստերին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Հարությունյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հարությունյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։