1 Ապրիլի 2011, 260 - Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովության հարցերով` 2011 թվականի մայիսի 16-18-ը Հայաստանի Հանրապետությունում միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝ ապահովել համաժողովի կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` տրամադրել անհրաժեշտ թվով լցավորված ավտոմեքենաներ` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացրած հայտի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` համաժողովի մասնակիցների Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, դահլիճների վարձակալման, տեխնիկական սարքավորումների և պարագաների ձեռքբերման, թարգմանությունների, ընդունելության հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 5177000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացրած հաշվետվությունների: