Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2011, 242 - Ա

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻ՝ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ԱՊՀ, Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրների սպորտի նախարարների և ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանի՝ 2011 թվականի մարտի 24-25-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: