25 Մարտի 2011, 232 - Ա
Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2011 թվականի ապրիլի 19-22-ը գործուղել Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ համակարգող տրանսպորտի խորհրդի ավտոմոբիլային տրանսպորտի հարցերով խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար։
2. Ա. Սարգսյանի՝ Դոնի Ռոստով գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սարգսյանի՝ Դոնի Ռոստով գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։