Վարչապետի որոշումներ

25 Մարտի 2011, 231 - Ա

Կ. ՄԽՈՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից երկրների շինարարական գործունեության համագործակցության միջկառավարական խորհրդի շինարարական գործունեության գնագոյացման հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Կ. Մխոյանի՝ 2011 թվականի ապրիլի 19-21-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Կ. Մխոյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2024

2023