Վարչապետի որոշումներ

25 Մարտի 2011, 230 - Ա

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Ս. Մ. ԱԼ-ՂՈՖԱԼԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արաբական Միացյալ Էմիրությունների խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Ս. Մ. ալ-Ղոֆալիի գլխավորած` մարդկանց շահագործման դեմ պայքարի բնագավառում համագործակցության հարցերով պատվիրակության (15 մարդ)` 2011 թվականի մարտի 20-23-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական և աշխատանքային ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, թարգմանչի, զբոսավարի և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 1120000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023