25 Մարտի 2011, 229 - Ա
Ս. ԱԶԱՐՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Տաք ամռան դասերը-2010» խորագրով գիտաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների տարերային ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի 24-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Ս. Ազարյանի` 2011 թվականի մարտի 21-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) և 2011 թվականի մարտի 23-25-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Երիցյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Ազարյանի՝ Մոսկվա և Մինսկ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։