Վարչապետի որոշումներ

25 Մարտի 2011, 225 - Ա

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլի-
սի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգի հայկական համայնքների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանի՝ 2011 թվա-կանի մարտի 15-17-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետա-կան բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` «Մշակութային միջոցա-ռումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնք-ներում» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարու-թյանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Պետրոսյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա-տակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023