21 Մարտի 2011, 209 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 194-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 159-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Հ. Բաբայանինը» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյանինը» բառերով.
2) որոշման հավելվածը «Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու և
«Ա. Հովհաննիսյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր» բառերով.
3) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Մ. Բաբայանինը» բառերից հետո լրացնել «Ա. Հովհաննիսյանինը» բառերով.
4) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Տ. Գևորգյանինը» բառերը.
5) որոշման հավելվածից հանել «Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 4-ի N 159-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 194-Ա որոշումը: