Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2011, 243 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Քուվեյթի Պետությունում Հայ մշակույթի օրերի միջոցառումների պաշտոնական բացմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի` 2011 թվականի մարտի 23-26-ը Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի` Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։