15 Մարտի 2011, 194 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 159-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Հ. Բաբայանինը» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյանինը» բառերով.
2) որոշման հավելվածը «Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու, «Հրապարակում» հեռուստածրագրի ղեկավար» և «Ա. Հովհաննիսյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր» բառերով.
3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1-ին ենթակետով.
«1) ընդունել ի գիտություն, որ Ա. Հովհաննիսյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին».
4) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Տ. Գևորգյանինը» բառերը.
5) որոշման հավելվածից հանել «Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը։