Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2011, 187 - Ա

Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանին 2011 թվականի մարտի 20-24-ը գործուղել Օսլո (Նորվեգիայի Թագավորություն)` «Հարկերը և հանցավորությունը» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Բարսեղյանի՝ Օսլո գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի ֆինանսական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տ. Բարսեղյանի՝ Օսլո գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։