Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2011, 181 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԺՆԵՎ, ՀՌՈՄ, ՎԵՆԵՏԻԿ ԵՎ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ տպագիր գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը քննարկելու և դրանց վերաբերյալ վերջնական համաձայնեցումներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն), Հռոմ և Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) և Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացումե ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև, Հռոմ, Վենետիկ և Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023