9 Մարտի 2011, 180 - Ա
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆԻ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանսիայի Հանրապետության Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի նախագահի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի միջև 2010 թվականի մայիսի 22-ին կնքված համատեղ նկատառումների հուշագրի շրջանակ-ներում հետագա համագործակցության աշխատանքները կազմակերպելու և Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի միջև համագործակցության մասին նոր պայմանագիր ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի՝ 2011 թվականի մարտի 3-7-ը Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։