9 Մարտի 2011, 175 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 14-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունվարի 13-ի «Կիբեռանվտանգության պետական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասինե N 14-Ա որոշման N 1 հավելվածում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալե բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդականե բառերով։
2. Հաստատել Կիբեռանվտանգության պետական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի։
Հավելված