Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2011, 171 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏՈՐՈՆՏՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Լեռնաարդյունաբերության զարգացմանը նվիրված միջազգային ցուցահանդես-գիտաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի մարտի 5-10-ը Տորոնտո (Կանադա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության՝ Տորոնտո գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախա-րար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաս-տանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Տորոնտո գոր-ծուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված

Արխիվ

2024

2023