9 Մարտի 2011, 170 - Ա
Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ԱՄՍՏԵՐԴԱՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Կ. Մինասյանին 2011 թվականի մարտի 9-12-ը գործուղել Ամստերդամ (Նիդերլանդների Թագավորություն)` Բերտելսման հիմնադրամի կողմից կազմակերպված միջազգային կարգավորման բարեփոխումներին նվիրված 4-րդ համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Մինասյանի՝ Ամստերդամ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Կ. Մինասյանի՝ Ամստերդամ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապա-
հովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Ամստերդամ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։