Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2011, 159 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական միության հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարության և մի շարք հանձնակատարների, ինչպես նաև Բելգիայի Թագավորության վարչապետի և խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի մարտի 15-17-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Տ. Գևորգյանինը, Հ. Թաշչյանինը,
Ա. Անանյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը, Է. Աղախանյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կ. Ղազինյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությունե գործակալության միջոցների հաշվին.
3) Տ. Դավթյանինը, Ա. Աշոտյանինը, Վ. Արամյանինը, Ա. Ղարիբյանինը,
Վ. Սիմոնյանինը, Ա. Մայսուրյանինը, Վ. Ազոյանինը և Մ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի մարտի 15-ին Երևան-Բրյուսել, իսկ 2011 թվականի մարտի 17-ին՝ Բրյուսել-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
Հավելված